Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին․ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն ՀՀ նախագահն ընդունել է Կարեն Անդրեասյանին ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներն Ալիևից պահանջել են ապահովել իրենց վերադարձը Արցախ ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել ՀՀ ՆԳ առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին (տեսանյութ) ՍՊԸ տնօրենը «Մազդա 3»-ի լուսարձակներ էր գողացել Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցերը Սննդի կետում անհայտ անձը գողացել էր քաղաքացու պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով 1 շաբաթում ՆԳՆ-ում գրանցվել է 493 դեպք, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ 

Պաշտոնյաներից ովքեր են աչք փակում Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա

Վերլուծական
Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կատարի, կամ թերի կկատարեն կառավարության որոշումները անհապաղ կազատվեն զբաղեցրած պաշտոններից: Դրանով իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ընդգծել իր քաղաքական թիմի և այսպես կոչված նախկինների տարբերությունը:
 
Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում կառավարության որոշումների իրագործումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած կառավարության որոշումը ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Կառավարության ծրագրից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը` բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը` խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումն այլընտրանք չունի:
 
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյոք՞ բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
Կառավարության ծրագրի առողջապահություն բաժնում բառացի նշվում է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության որոշումներով ենթադրվում է նաև պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։
 
Կառավարության մի շարք որոշումներ ենթադրում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածության և ՀՀ շահերի պաշտպանությանը: Այն, թե օրինակ որքան հաջող են մեր պետության շահերը միջազգային կազմակերպություններում պաշտպանում ՔՊ-ականները, գաղտնիք չէ, հատկապես ԵԽԽՎ-ում պարբերաբար ադրբեջանական կողմին հաջողում է անցկացնել հակահայկական բանաձևեր, որոնց դեմն առնել Ռուբեն Ռուբինյանն ու թիմը անկարող են:
 
Կառավարության որոշումներից մյուսը հետևյալն էր: 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի և Սփյուռքի միջև համակողմանի կապերի սերտացման և համագործակցության մակարդակի բարձրացումը, համահայկական առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների, մասնագիտական ընկերակցությունների և Սփյուռքի անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:  Թե ինչ է այս ուղղությամբ արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ դժվար չէ կռահել, թերևս ոչինչ: Այդ մասին են վկայում վերջինիս տապալված այցերը արտերկրում հայկական համայնքներ և լարված հարաբերությունները համայնքային կազմակերպությունների հետ:
 
Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ չի ներելու այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խաղալ կառավարության անվան հետ կամ ստվեր գցել կառավարության աշխատանքի վրա: Վերը նշված պաշտոնյաները միանշանակ տեղավորվում են այդ ձևակերպման մեջ, քանի որ ի՞նչ են նրանց տապալումները, եթե ոչ ահռելի ստվեր` Նիկոլ Փաշինյանի կաբինետի գործունեության վրա: Ուշագրավ է նաև, որ այն քաղաքացիներին ովքեր կփորձեն չկատարել կառավարության այս կամ այն որոշումը սպասվում է տուգանքի մատերիալ դառնալու ճակատագիրը, մինչդեռ պաշտոնյաները ինչպես տեսնում ենք՝ ջրից չոր են դուրս գալիս...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կադիրովը նշել է՝ որն է Չեչնիայի պատմության գլխավոր իրադարձությունըՀրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին․ փաստաթղթերը դեռ պատրաստ չենՀՀ-ն ակնկալում Է ՌԴ-ի աջակցությունը ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու հարցում․ Միրզոյան ՀՀ նախագահն ընդունել է Կարեն ԱնդրեասյանինՋերմաստիճանը մարտի 21-24-ը կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 7-10 Նեթանյահուն և Բայդեն հեռախոսազրույց են ունեցել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներն Ալիևից պահանջել են ապահովել իրենց վերադարձը ԱրցախՀայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել ՀՀ ՆԳ առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին (տեսանյութ)Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի դեմՓլուզում Գյումրի քաղաքում ՍՊԸ տնօրենը «Մազդա 3»-ի լուսարձակներ էր գողացելԿրեմլը մեկնաբանել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների «արգելքը» Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել Գեղարքունիքում պետական պարգեւներ հանձնվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանքիներին Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցերըՍննդի կետում անհայտ անձը գողացել էր քաղաքացու պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներՊուտինի աշխատակազմի աշխատակիցներին խորհուրդ են տվել հրաժարվել iPhone-իցԼաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով 1 շաբաթում ՆԳՆ-ում գրանցվել է 493 դեպք, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդՍերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը ՄոսյվայումԿատարյալ աբսուրդ, չեն նայել, բայց արգելում են. «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացման մասին Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Opel-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ «Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ինտեր»-ին Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբՈչ աշխատանքային օրերին մայրաքաղաքում ծնվել է 113 երեխա ՌԴ խաղաղապահներն իրենց կարողությունների մինիմումն են անում Արցախում, դա են վկայում արցախցիները «Է թող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները գան ու գնան, դա չի խանգարի Ադրբեջանին 2 օր հետո պատերազմ սկսել» (տեսանյութ)Թող Զախարովան ուշադրություն դարձնի՝ ի՞նչ արձագանք է եղել ՌԴ առաջարկին Ադրբեջանի կողմից․ Սիմոնյան (տեսանյութ)Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել մանկահասակ երեխաների հանդեպ, երեխաներից մեկը մահացել է ՀՀ-ն կմիանա՞ Պուտինին ձերբակալելու միջնորդություն ներկայացրած Հռոմի ստատուտին․ մեկնաբանություն Շիրակի մարզում բախվել են ՌԴ քաղաքացու Toyota Prado-ն ու Վրաստանի քաղաքացու բեռնատարը․ կան վիրավորներ «Թարգմանչական գործը կարևոր նշանակություն ունի»․ Արցախի ԱԺ նախագահն ուսանողների է ընդունելԿոսովոյի անկախացման գործընթացը կարող է օգտագործվել ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում Ո՞վ է այն նորահայտ հարուստ մարդն, ով գնել է Հովիկ Աբրահամյանի տունը․ պարզե՛ք․ Մինասյան Հայկական համադպրոցական գիտության փառատոնում կներկայացվի 80-ից ավելի հետազոտական նախագիծ Գտել են մի հովիվ, ում արդեն մահացած մեկն ասել ա, որ էդ տարածքը երևի Գրիգորի Խաչատուրովինն ա Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ մարդիկ հասկացան՝ իրեն հետապնդում են Ո՞վ գնեց Հովիկ Աբրահամյանի տունը, էդ ո՞նց կալանքից հանվեց, նորից գնվեց․ հարցեր կան․ Գեղամ Նազարյան Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԱրհեստական ԱՆբանականություն. Վահե ՀովհաննիսյանՕնիկ Գասպարյանի մասին գրառմանս օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին Թունաքիմիկատներ ներկրողների բողոքի ակցիան ՍԱՏՄ–ի դիմաց. ՈՒՂԻՂ Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումները Երևանում «BMW» է խուզարկվել, հայտնաբերվել է թմրանյութի 20 փաթեթ․ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Չենք ասում՝ Սեդա Սաֆարյանը շահույթ է հետապնդել, ասում ենք՝ ԱՁ է եղել, թող դատարանը մեկնաբանի «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի Նունե Սարգսյանը մանկական գրականության Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի Հայաստանի թեկնածուն է
Ամենադիտված