Ձերբակալված անձի մոտ մեթամֆետամին եւ գաղտնի փականով դանակ
ՏեսանյութերՈստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկել35-ամյա մի տղամարդու, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված, գաղտնի փականով դանակ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տվյալն իրացրին հուլիսի 21-ին: Նրանք ժամը 23.30-ին մայրաքաղաքի Ղափանցյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին բերեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ոչ միայն մեթամֆետամինի նմանվող զանգված, այլև գաղտնի փականով դանակ:
Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: