Հիլարի Քլինթոն. Միացյալ Նահանգները կավելացնի Թուրքիայի վրա գործադրվող ճնշումները
ԱՄՆ
REGNUM լրատվականը՝ հղում անելով «Ասպարեզ» թերթին, հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին (ANCA) գրավոր ներկայացրել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է ուժեղացնել Թուրքիայի վրա ճնշումները՝ բռնագրավված սեփականության և կրոնական համայնքները վերականգնելու ուղղությամբ։ ANCA–ն այս կապակցությամբ, ողջունել է Քլիթոնի հրապարակային հայտարարությունը։ Պետքարտուղար Քլինթոնի հայտարարությանը ի պատասխան սույն թվականի օգոստոսի 15–ին ԱՄՆ Հայ Դատի նախագահ Քեն Խաչիկյանը, Քլինթոնին ուղարկած նամակում խնդրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին կոչ անել Թուրքիայում հայկական էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության՝ մասնավորապես եկեղեցիների ոչնչացման հարցում թուրքական իշխանություններին հայտնել ԱՄՆ դիրքորոշումը։ Ի պատասխան այս նամակի Քլինթոնը հայտնել է, որ «ԱՄՆ կառավարությունը իր թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարևորել է կրոնական ազատությունների, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և Թուրքիայի կողմից հայերի բռնագրաված գույքի վերադարձման հարցերը։