ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել Է 10 տարում 1 մլրդ ծառ տնկելու պլանների մասին
ԱՄՆԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկեն հաջորդ 10 տարվա ընթացքում անտառազրկման դեմ պայքարի համար: Հուլիսի 26-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը կզբաղվի ազգային պարկերում անտառազրկման խնդրով եւ ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկի հաջորդ տասնամյակի ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Վերջին տարիների անտառային հրդեհները «չափազանց սաստիկ» Էին եւ անտառները զրկել են «բնական ճանապարհով վերականգնման» հնարավորությունից, արձանագրում Է գերատեսչությունը:
Անտառազկման սպառնալիքի տակ Է գտնվում 4,1 միլիոն ակր (1,7 միլիոն հեկտար): ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Թոմ Վիլսաքն ընդգծել Է, որ «անտառները հզոր զենք են կլիմայի փոփոխության դեմ»: Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ ծառերի տնկումը «թույլ կտա նվազեցնել անտառային հրդեհների, երաշտների եւ հիվանդությունների բռնկումների բացասական ներգործությունը»: Բարձր ջերմաստիճանների եւ երաշտների ֆոնին ԱՄՆ-ի տարբեր մասերում կրակն ընդգրկում Է ընդարձակ տարածքներ, ինչը բնակիչներին հարկադրում Է լքելու իրենց տները եւ վնաս Է հասցնում անտառային զանգվածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: