Le Monde. Ո՞վ է վախենում Քաթարից
Всемирная прессаԶարմանալի զուգադիպություններ. այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը դուրս հանեց Ռուսաստանից USAID-ին (նրան թվացել էր՝ կազմակերպության 50 մլն բյուջեն չափազանց կենտրոնացած էր ժողովրդավարական կազմակերպությունների աջակցման վրա), Ֆրանսիայում բանավեճ բռկվեց քաթարական 50 միլիոնանոց հիմնադրամի շուրջ, որը, ինչպես պարզվեց, չափազանց ակնհայտ է աջակցում արվարձանների բնակիչներին. գրում է Le Monde-ը:
Իդեալական աշխարհում ամեն մեկը պետք է որ ուրախությամբ ընդուներ ներդրումները, եթե դրանք համապատասխանում են առևտրական և տնտեսական խելամտության չափանիշներին: Իսկ ահա իրական պայմաններում օտար ներդրումների առաջացումն իրենից ներկայացնում է գերզգայուն մի հարց, որում որոշիչ դերը կատարում է քաղաքականությունը:
USAID-ի անհաջողությունն անկասկած ունի քաղաքական արմատներ. Այստեղ խոսքն ընդհանրապես առևտրի մասին չէ: USAID-ին հեռու ուղարկելով՝ Ռուսաստանը ցանկանում էր ցույց տալ, որ հանդիսանում է «հասուն» երկիր և զարգացման համար օտար օգնության կարիք չունի: Հետաքրքիր փաստարկ, եթե այն համեմատենք քաթարական փողերի դեպքի հետ. Ո՞վ կարող է վիճարկել Ֆրանսիայի «հասունությունը» կամ հայտարարել, որ նրան անհրաժեշտ է օգնություն զարգացման համար: Ամենայն հավանականությամբ, Քաթարը: