Կանադայում անհայտ անձը կրակ է բացել անօթևանների վրա. երեք մարդ է զոհվել (լուսանկարներ)
ФотографииԿանադայի Վանկուվեր քաղաքի արվարձաններում անհայտ անձը կրակ է բացել անօթևանների վրա, ինչի հետևանքով՝ մահացել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է CBC-ն։ Լանգլի քաղաքում (Բրիտանական Կոլումբիա) տղամարդը հրազենից կրակ է բացել անօթևանների վրա և սպանել երկուսին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել համոզել կրակողին հանձնվել և լիկվիդացրել են նրան։ Տղամարդը վիրավորել է ևս երկու մարդու։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Հանցագործության վայրը ներկայումս շրջափակված է։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։