Դե Յոնգը պետք է դատի տա «Բարսելոնային», սա անբարոյական խախտում է․ Նևիլ
ՍպորտԼրատվամիջոցները շարունակում են խոսել «Բարսելոնայի»՝ Ֆրենկի դե Յոնգից նրա բարձր աշխատավարձի պատճառով բաժանվելու ցանկության մասին։ Միաժամանակ, հոլանդացի կիսապաշտպանը ցանկանում է շարունակել ելույթները կատալոնացիների կազմում, իսկ ակումբը նրան լուրջ գումար է պարտք աշխատավարձի համար։ Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլն արձագանքել է ստեղծված իրավիճակին.
«Դե Յոնգը պետք է մտածի «Բարսելոնայի» դեմ դատական գործի մասին, և բոլոր խաղացողները պետք է աջակցեն նրան։ Ակումբը հարստություններ է ծախսում նոր խաղացողների վրա և, միևնույն ժամանակ, չի վճարում իր խաղացողին գործող պայմանագրով։ Սա անբարոյական խախտում է։ Այս տեսակի ահաբեկումը պետք է դադարեցվի»,- գրել է Նևիլը սոցիալական ցանցերում: