Կիրկորովն այցելել է Թեոդոսիայի զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)
ԼուսանկարներՌԴ Էստրադայի կատարող Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Թեոդոսիայի զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում է RT-ն։
Արտիստն արդեն խոստացել է, որ ելույթ է ունենալու Ղրիմում՝ հատուկ գործողության վիրավոր մասնակիցների համար։ «Շատ եմ ուզում տեսնել բոլոր ղրիմցիներին, բայց հատկապես կսպասեմ մեր բոլոր հերոսներին։ Իմ համերգներին հրավիրում եմ վիրավոր զինվորների, ովքեր վերականգնում են իրենց առողջությունը Ղրիմի հիվանդանոցներում և առողջարաններում»,- պատմել է արտիստը։
Ըստ արտիստի պաշտոնական կայքի պաստառի՝ հուլիսի 26-ին նա համերգ կկազմակերպի Թեոդոսիայում, հուլիսի 27-ին՝ Ալթայում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ դերասան և Պետդումայի պատգամավոր Դմիտրի Պևցովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ստորագրել է փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի՝ Ալթայում և Թեոդոսիայում համերգները չեղարկելու միջնորդությունը։