«Բարսելոնայում» հայտարարել են, որ «Մեսսին ավելի լավ հրաժեշտի է արժանի» կատալոնական ակումբի հետ
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հայտարարել է, որ կատալոնական ակումբի նախկին, իսկ այժմ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ավելի լավ հրաժեշի է արժանի կապտանռնագույնների հետ։ Նրա խոսքերը փոխանցվում են 90min֊ը։
«Ես շատ կուզենայի, որ Լեո Մեսսին վերադառնա: Արգենտինացին ավելի լավ հրաժեշտի է արժանի «Բարսելոնայի» հետ։ Կարծում եմ, որ նա պատմության լավագույն խաղացողն է»,- ասել է Ֆաթին:
Անցած մրցաշրջանում ֆրանսիական ՊՍԺ-ն, որի կազմում հանդես է գալիս Մեսսին, դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող՝ 38 տուրերում վաստակելով 86 միավոր։ Մայրաքաղաքային ակումբը դուրս թռավ Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակիչ փուլում՝ ընդհանուր հաշվով պարտվելով Մադրիդի «Ռեալին», որը դարձավ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի հաղթող։
Մեսսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում կարողացել է խփել 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։