«Բարսելոնան» ցանկություն է հայտնել էր իր հարձակվողին տալ «Սևիլիայի» խաղացողի փոխարեն
Սպորտ«Բարսելոնան» ցանկանություն է հայտնել ձեռք բերելու «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կուգդեին՝ գործարքի մեջ ներառելով հարձակվող Մեմֆիս Դեպային: Այս մասին սոցցանցում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբուրգը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Սևիլիան» հրաժարվել է կատալոնական ակումբի առաջարկից։
Դելայը միացել է «Բարսելոնային» որպես ազատ գործակալ՝ 20212 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Կունդեն «Սևիլիային» է միացել 2019 թվականին։ Պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 113 հանդիպում, որոնցում ինը անգամ կարողացել է գոլերի հեղինակ դառնալ։ Ֆրանսիացին նաև երեք գոլային փոխանցում է կատարել։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է երկու տարուց։