Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի` Ծիծեռնակաբերդ կատարած այցի կապակցությամբ
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի` Ծիծեռնակաբերդ կատարած այցի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությունը զետեղվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Twitter-յան պաշտոնական էջում:
Նշենք, որ Աբդուլլա Շահիդն ավելի վաղ Twitter-ից հեռացրել էր Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին հրապարակումը:
Աբդուլա Շահիդն այդ գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը էկսկուրսիա կազմակերպելու համար։