Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ
ОбществоՇիրակի մարզում 2022 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավելի քան 14 կմ ասֆալտապատման և 4 կմ սալապատման աշխատանք է իրականացվելու: Կառուցվելու է 21 կմ ջրամատակարարման և 14 կմ ոռոգման համակարգ, տեղադրվելու է 409 լուսատու, իրականացվելու են գազաֆիկացման, նախակրթարանների ու մշակութային կառույցների նորոգման, բարեկարգման և այլ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, գումարային ամենամեծ հայտը Գյումրի համայնքի կողմից է ներկայացվել՝ շուրջ 3.3 մլդ դրամ: Այդ գումարի մեծ բաժինը տրամադրվելու է փողոցաշինությանը:
Ախուրյան համայնքի կողմից ներկայացվել է 8 ծրագիր՝ մանկապարտեզների, ոռոգման ցանցի նորոգումներ, փողոցաշինություն:
Արթիկում ևս իրականացվում են ասֆալտապատման, մշակույթի տների նորոգման, ոռոգման համակարգի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Սրանց զուգահեռ՝ իրականացվում է վեց բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում:
Եւս 6 ծրագիր էլ հաստատված է Աշոցքի համար՝ գազի ներքին ցանցի կառուցում, համայնքային կենտրոնների նորոգում, ասֆալտապատում, ջրագծի նորոգում և տեխնիկայի ձեռքբերում:
Անցած տարի մեկնարակած որոշ աշխատանքեր տեղափոխվել են այս տարի:
Անդրադառնալով համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի կարևորությանը՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանք բոլորը պետք է լինեն հանրային լսումների արդյունքում ու բխեն տվյալ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերից: