Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի վերընտրվելու մտադրության մասին, չնայած սոցհարցումների տվյալներին
ԱՄՆԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է վերընտրվել 2024 թվականի ընտրություններում, չնայած հասարակական կարծիքի հարցման արդյունքներին, որոնք վկայում են, որ Դեմոկրատական կուսացության կողմնակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան թեկնածու տեսնել: Հուլիսի 27-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում դա հասկանալ Է տվել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը:
Նախագահը հստակ ասել Է, որ մտադիր Է առաջադրել թեկնածությունը, բայց մինչեւ դա այնքան հեռու Է, որ մտածելն այդ մասին վաղ Է»,- պատասխանել Է դրան Ժան Պիերը: Մեկ շաբաթ առաջ Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը հայտնել Է, որ 2024 թվականին նախագահական ընտրաշավին Բայդենի մասնակցության դեմ Է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության կողնակիցների 54 տոկոսը:
Պետության ղեկավարի պաշտպանության նվազումը նրա կուսակցությունում տեղի Է ունենում երկրում նրա ժողովրդականության անկման ֆոնին: Անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել Է ամենացածր մակարդակը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:
Պատճառներից մեկն ԱՄՆ-ում ապուստի արժեքի աճն Է: Հունիսին գնաճը հասել Է 40-ամյա առավելագույնին՝ 9,1տոկոսի տարեկան հաշվարկով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: