Հրդեհ Ստեփանակերտում. մասնակի այրվել է ավտոմեքենայի շարժիչի խցիկը
Emergency CaseՀուլիսի 27-ին ժամը 20:45-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան 10 հասցեում՝ հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով կայանված ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Ժամը 20:46-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել` ժամը 20:59-ին:
Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ջ. Թ-ն ( ծնված 1973թ.) պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: