Բայդենն իրեն հիանալի է զգում․ Ռիա Նովոստի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կորոնավիրուսի հետևանքով հնգօրյա ծանր կարանտինից հետո, հայտնվել է լրագրողների առջև։ Նա լրագրողներին պատմել է իր ապաքինման մասին։
«Իմ թեստի արդյունքը բացասական է», - ասել է Բայդենը հնգօրյա կարանտինից հետո իր առաջին հրապարակային ելույթում: Նա ամբիոն է բարձրացել սև պաշտպանիչ դիմակով, բայց այն հանել է խոսափողի մոտ։ Բայդենի ապաքինման կապակցությամբ Սպիտակ տան Վարդերի այգում արարողությանը մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, իսկ նախագահի ելույթը ունկնդրողների մեջ գրեթե ոչ ոք պաշտպանիչ դիմակ չուներ։
«Պետք է ասեմ, որ իմ ապաքինումն արագ էր, և ես ինձ հիանալի եմ զգում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Բայդենը շնորհակալություն է հայտնել հանրությանը և իրեն բուժող բժիշկներին։