ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայում Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ Պուտինի մասին վանկարկումների պատճառով
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի թուրքական «Ֆեներբահչե»-«Դինամո Կիև» պատասխան խաղի վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Հետաքննությունը կվարի ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահության տեսուչը: Ընդգծվել է, որ հետաքննության ընթացքի մասին ողջ տեղեկատվությունը կտրամադրվի ժամանակին։
Թուրք երկրպագուները հուլիսի 27-ին Կիևի «Դինամոյի» հետ խաղի ժամանակ սկսել են վանկարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։ Թիմերի միջև հանդիպումը կայացել է Ստամբուլում և ավարտվել լրացուցիչ ժամանակում կիևանցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի առաջանորդի անվան վանկարկումների համար։
Նշվում է, որ «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Այնտեղ կիեւցիները կհանդիպեն ավստրիական «Շտուրմի» հետ։