Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի. բանալիները կհանձնվեն առաջիկայում
ՀասարակությունԳորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը.« Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկայում:
Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները:
Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին»,-գրել է նա: