Կիրկորովին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսական բեմի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը ցանկացել է այցելել Մոլդովա, սակայն սահմանին տեղեկացել է մուտքի արգելքի մասին։ Այս մասին հայտնում է Deschide.MD հրատարակությունը։
Արտիստի խոսքով՝ ինքը չարտերային չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան հուլիսի 28-ի երեկոյան։ Պարզվել է, որ Կիրկորովին արգելել են այցելել Մոլդովա։
Սահմանափակումների պատճառով Կիրկորովը ստիպված է եղել գիշերել օդակայանի VIP սրահում։
Սահմանային ոստիկանությունից հայտնել են, որ մի շարք օտարերկրյա քաղաքացիների արգելվել է մուտք գործել հանրապետություն։
«Գործելով սահմանված արձանագրությունների համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի՝ պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել», - ասվում է գերատեսչությունում։