Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը
ՀասարակությունԱյսօր տեղի ունեցավ այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը։
Պալյանը հողին հանձնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված ազատանցի զինվորների կողքին` Ազատանի զինվորական պանթեոնում։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը: Նա այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Պողոսյանը մահացել է հուլիսի 26-ին Այրվածքաբանության ազգային կենտրոնում: