By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Աստղագուշակ՝ հուլիսի 30-ի համար

Horoscope

Խոյ: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:

Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Ցուլ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին:

Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը:

Երկվորյակ: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս՝ առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է վեճեր չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար՝ փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական:

Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Այսօր ձեր խորհուրդներին կհետևեն անգամ նրանք՝ ովքեր շատ ավելի փորձառու են: Ինքնազգացողությունից դժգոհելու առիթ չեք ունենա:

Խեցգետին: Փորձեք արդյունավետ օգտագործել, օրվա առաջին կեսը:Այդ ժամանակահատվածը շատ հարմար է մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես,ինչպես ներքին ձայնն է թելադրում:

Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց:

Առյուծ: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած, գործերի հանդեպ հետաքրքրությունը:Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա:

Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է՝ միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել:

Կույս: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:

Կշեռք: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ:

Երեկոյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք առաջին հայացքից կարող են անհաղթահարելի թվալ: Սակայն ժամանակից շուտ հանձնվել չարժե:Շատ շուտով կհասկանաք, որ դրանց լուծման համար անհավանական ջանքեր գործադրելու կարիք չկա, բավական է մի փոքր խորամանկություն դրսևորել և ամեն բան կստացվի:

Կարիճ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ:

Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Աղեղնավոր: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, և ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Մտերիմների հետ հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Աղեղնավորները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

Այծեղջյուր: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, և դրանք հետագայում կարող եք լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը, և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:

Ջրհոս: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք:

Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը, կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները՝ տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք:

Ձկներ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:

Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular