«Էլեգանտ»․ Ադրիանա Գալստյանի լուսանկարը
ԺամանցԴերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Ադրիանան կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է սեւ տաբատի եւ բարձրակրունկների հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված է, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծղոտե ոճային պայուսակը։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդները մեկնաբանություններում դրական խոսքեր են ուղղել․ «Էլեգանտ», «Հմայիչ»։