«Բարսելոնան» հայտարարել է «Սևիլիայից» Կունդեին գնելու մասին
ՍպորտՊաշտպան Ժյուլ Կունդեն «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա»: Կատալոնացիները պաշտոնապես հայտարարել են 23-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։ Անցումը կավարտվի բուժզննում անցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց հետո, գրում է sports.ru֊ն։
Հաղորդվում էր, որ նրանք Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարեն 50 միլիոն եվրո, իսկ «Սևիլիան» կարող է ստանալ ևս 5 միլիոն եվրո բոնուս:
Տեղեկություն էր տարածվել նաև, որ Կունդեին տարեկան կվճարեն 6 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի հինգ սեզոնով։