Բրիթնի Սփիրսն ավարտել է իր գիրքը, սակայն թղթի պակասը խանգարում է այն հրապարակել. TMZ
Բրիթնի Սփիրսն ավարտել է իր գիրքը, սակայն դրա հրատարակումը հետաձգվել է թղթի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրին։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ հուշերը պետք է հրատարակեին Simon & Schuster հրատարակչությունում. Բրիթնի Սփիրսը և նրա թիմը ակնկալում էր, որ գիրքը վաճառքում կհայտնվի 2023 թվականի հունվարին։ Սակայն թղթի պակասը խաթարեց այս ծրագրերը, իսկ թե երբ կլուծվի խնդիրը, հայտնի չէ։
Նշվում է, որ թղթի պակասի պատճառ է դարձել երկու գործոն. համաճարակի ժամանակ մարդիկ սկսեցին ավելի շատ տպագիր հրատարակություններ պատվիրել, ինչն էլ առաջացրեց թղթի սպառման աճ։ Միևնույն ժամանակ, դրա արտադրությունը չավելացավ, քանի որ աշխատակիցները զանգվածաբար հեռացել են թղթի գործարաններից։
Բրիթնի Սփիրսն իր հուշերի գիրքը հրատարակելու պայմանագիր է ստորագրել 2022 թվականի փետրվարին։ Պայմանագրի գումարը կազմել է 15 մլն դոլար, սպասվում է, որ իր հուշերում նա կխոսի իր մանկության, կարիերայի վերելքի և հոր խնամակալության շուրջ ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։