Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է շորտերով
ДосугՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Պլիմուտում մասնակցել է Sail Grand Prix միջազգային մրցույթին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նա ժամանել է սպիտակ Holland Cooper շորտերով՝ 199 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, զարդարված ոսկե կոճակներով և մուգ ու սպիտակ գծավոր Erdem ջամփերով:
Մրցույթին Քեյթ Միդլթոնը միացել է կապիտան սըր Բեն Էյնսլիի նավի անձնակազմին։ Թիմի մրցակիցները Նոր Զելանդիայի մարզիկներն էին, ինչի պատճառով ԶԼՄ-ները մրցույթն անվանել են «Համագործակցության մրցավազք»։
Մրցավազքը բարեգործական բնույթ ուներ. թիմը, որին միացել է Քեյթ Միդլթոնը, իր առաջ խնդիր է դրել գովազդել «1851 վստահություն» մանկական հիմնադրամի «Պաշտպանիր քո ապագան» ծրագիրը։ Մրցույթից առաջ դքսուհին մասնակցել է երեխաների համար նախատեսված միջոցառումների։