Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
ОбществоՀուլիսի 27-ից օգոստոսի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 15.5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: