Երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որը նկարահանվել է «Գնում եմ» երգի հիման վրա։
«Ցավոք այսօր շատերս ենք կանգնած նման խնդրի առաջ, երբ պատասխան մեր սիրո և նվիրվածության ստանում ենք հակառակը և ստիպված ենք լինում ԳՆԱԼ, բայց նման դեպքերում կարևոր է գտնել այդ ուժն ու հեռանալ այնպիսի մարդկանցից, ովքեր ճիշտ չեն գնահատում մեր սերն ու նվիրվածությունը», - ինստագրամյան իր էջում գրել է Քրիստինան։