Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել
ՀասարակությունՀուլիսի 25-31-ը Հայաստանում իրականացվել է 6 487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 434 նոր դեպք, առողջացել է 908 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426 799 դեպք, որոնցից 414 809-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1 666 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 635 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 161 172 թեստավորում: