Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է. Տարոն Ղազարյան
БлогосфераԵս և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի.
Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։
Նա նաեւ նշել է. «Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։
Պահանջը մեկն է` չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ`
օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»: