Շախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 5-րդ տուրում հայտնի են
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 5-րդ տուրում կմրցի Անգլիայի հավաքականի հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 4 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ:
Այժմ հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Կանանց ընտրանին Օլիմպիադայի այս տուրում ուժերը կչափի Ինդոնեզիայի հետ: Նախորդ 4 տուրերում ազգային թիմը երեք հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա և Իռլանդիա) և զիջել էր Էստոնիային:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: