Արարատում բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը․ վիրավորների մեծ մասը հարսանիքի է մասնակցելիս եղել
Emergency CaseԸստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։