Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆԱՄՆ մայրաքաղաքի Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով՝ մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել է։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի հյուսիս-արևելքում՝ Կապիտոլիումի մոտ։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։
ԱՄՆ-ի մայրաքաղաքային ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին հայտնել է, որ կրակոցները գրանցվել են տեղական ժամանակով՝ 20:30-ին: Կրակոցներ են հնչել Azeeze Bates բնակելի համալիրի մոտ՝ Կապիտոլիումի բլրի հյուսիսարևելյան եզրին մոտ գտնվող Kingman Park տարածքում, որի վրա գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի շենքը։ Ականատեսները հայտնում են, որ լսել են մոտ 15 կրակոց։
Հրաձգության հետևանքով՝ մեկ մարդ մահացել է, ևս հինգը վնասվածքներով հոսպիտալացվել է։