Տղամարդը փորձել է սպանել սարդին և պատահաբար այրել է ողջ շրջակայքը
Чрезвычайный случайԱՄՆ-ում տղամարդը փորձել է սպանել սարդին և այրել է ամբողջ շրջակայքը, գրում է KSL-ը։ Ամերիկացու գործողությունների պատճառով հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է 160 քմ կմ անտառ:
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Յուտա նահանգի Սփրինգվիլ քաղաքում։ Կեսօրին մարդիկ անտառում թանձր ծուխ են նկատել և փրկարարներ կանչել։ Բոցերն այնպիսի ուժգնությամբ են մոլեգնել, որ հրշեջները ստիպված են եղել օգնություն և ինքնաթիռներ կանչել։ Ավելի ուշ հրդեհի կենտրոնում տղամարդ է հայտնաբերվել՝ իր շան հետ, ովքեր չեն տուժել։
Նա փրկարարներին պատմել է, որ փորձել է սպանել սարդին՝ կրակայրիչով այրելով, սակայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթացել։ Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել անտառը հրկիզելու մեջ, ձերբակալվել և տարվել է բանտ, բացի այդ, մեղադրյալի մոտ թմրանյութ է հայտնաբերվել։
Տեղի պաշտոնյաները կոչ են արել մարդկանց չմոտենալ հրդեհի վայրին, որպեսզի չտուժեն և չխանգարեն մասնագետներին իրենց գործն անել։