«Բարսելոնան» ու Դեպայը բանակցում են պայմանագիրը խզելու հարցով
ՍպորտԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ու թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը բանակցում են պայմանագիրը խզելու հարցով, հաղորդում է AS-ը։
Կատալոնական ակումբը մտադիր չէ շարունակել համագործակցությունը։ 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ, որպեսզի ավելի հեշտ համաձայնության հասնի առաջատար ակումբներից մեկի հետ։
Դեպայի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը։
Անցած մրցաշրջանում Դեպայը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։