«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը «Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում «Ժողովուրդ». Կանչել են հարցաքննության «Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա «Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից Բայդենը Զելենսկուն խոստացել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնակցումը» Սեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. Forbes Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում Ադրբեջանն ու Թուրքիան մեզ հետ հաշտություն չեն կնքելու, որքան էլ մենք ուզենք. Արմեն Այվազյան 

ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Թագուհի Թովմասյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ողջամտության բոլոր սահմանները հատող անգործությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի

6-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) անգործության վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, թե անհատ քաղաքացիների կողմից, որոնցից շարունակ ստացել եմ համապատասխան ահազանգեր՝ մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարման ժամկետները անհիմն ձգձգելու վերաբերյալ։ Շատ են բողոքները, որ տարիներ շարունակ դատարաններում գործերի վարույթները կասեցվում են հենց փորձաքննությունների կատարման ժամկետները ձգձգելու հետևանքով։

ՊՈԱԿ-ի կողմից ցուցաբերված հերթական անգործության հետքերով բացահայտել եմ մի դեպք, երբ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հենց այն պատճառաբանությամբ, որ ՊՈԱԿ-ը շուրջ 3 տարի 8 ամիս փորձաքննություն չի իրականացրել ու գործի նյութերը դատարանին է վերադարձրել առանց փորձաքննություն իրականացնելու։ Ավելին, ՊՈԱԿ-ից տեղեկացել եմ, որ հիշատակված գործով դեռևս 2017 թվականին նշանակված դատատեսաձայնագրային և կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննությունը նախատեսվում էր ավարտել 2022թ․ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ 4 տարի 8 ամիս անց։ Արդյունքում, բացի այն, որ ինձ դիմած քաղաքացի Մ․Ս-ի ընտանիքը զրկվել է սիրելի հորից, դատական գործի անհարկի ձգձգումները՝ պայմանավորված փորձաքննությունների կատարման ժամկետների ակնհայտ խախտմամբ, բերել են նաև այն բանին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից, և նրա մեղավորության հարցն առհասարակ քննության չի առնվել։

ՊՈԱԿ-ի անգործությունն իրականում շատ մտահոգիչ է և ենթակա է լուծման հենց դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, քանի որ արդարադատության իրականացումն ու դատական վարույթի ողջ ընթացքը թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական գործերով պայմանավորված է նաև դատավարությանը օժանդակող այլ մարմինների անխափան ու պատշաճ աշխատանքով, և հենց այդ անխափան աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում է, որ կապահովվի դատական համակարգի հեղինակության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ իրացումը։

Այսպես․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է մարդու կարևորագույն իրավունքներից մեկի՝ արդարացի դատական քննության իրավունքի իրականացման երաշխիքները, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք: Հատկանշական է, որ անձի որոշ իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում նույնպես իրականացվում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման համատեքստում։ Դրանք հենց այն դեպքերն են, երբ խախտվում են անձի /զոհի-տուժողի/՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, այսինքն՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը իրենց պատճառված վնասի հատուցման համար կարող են օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների պաշտպանության ինստիտուտից։

Ի պատասխան իմ գրությանը՝ ՀՀ արդարադատության նախարարից ստացել եմ տեղեկություն առ այն, որ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցը անհիմն ձգձգել է տվյալ փորձաքննության կատարումը և դրա կատարման նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վերահսկողություն: Վերջինիս կողմից չեն կատարվել աշխատանքային պարտականությունները կամ դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվել: Վերջինս նշված փորձաքննության ընթացքում թույլ է տվել Կենտրոնի տնօրենի 2006 թվականի մարտի 15-ի թիվ 29-Ն որոշումով հաստատված «Դատական փորձաքննությունների կատարման կազմակերպելու» կարգի 24-րդ կետով նախատեսված ժամկետների խախտում. ինչպես նաև չի պահպանել նույն կարգի 32-րդ կետով սահմանված՝ փորձաքննությունների կատարման հերթականության կանոնները: Վերը նկարագրված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հանգամանքի հիման վրա աշխատակցի նկատմամբ 14.07.2022 թվականին կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ առկա է մտավախություն առ այն, որ թե հիշյալ գործով, թե առհասարակ, ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարումը անհիմն ձգձգելը կարող է պարունակել նաև կոռուպցիոն տարրեր։

ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներին անդրադարձել էի նաև ամիսներ առաջ Հանձնաժողովի նիստի ժամանակ՝ համապատասխան հարց ուղղելով ՀՀ արդարադատության նախարարին։ Մասնավորապես նախարարին էի հասցրել կոռուպցիայի վերաբերյալ ահազանգ, բարձրաձայնել, որ կան փորձագետներ, որոնք փորձագիտական կենտրոնում աշխատում են, նաև մասնավոր փորձագիտական ծառայություններ մատուցում, ասել է թե՝ պետության միջոցներով բիզնես են դրել։ Նախարարը կարևորեց իմ բարձրաձայնումը, ըստ էության համարեց այն կոռուպցիայի տեսակ և նշեց, որ նման կոռուպցիոն երևույթները պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նախարարը հավելեց, որ հիմա հավաստիացնում են իրենց, որ այլևս ոչ մի փորձագետ այդ շահերի բախումով կոռուպցիայի մեջ թաթախված չէ։

Ցավոք, առ այսօր ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել, քանզի տեսանելի արդյունքներ, ցավոք, չենք կարողանում արձանագրել։

ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, հետևաբար իմ իրավասությունների սահմաններում այսուհետ ՊՈԱԿ-ի գործունեությունն իմ խոշորացույցի տակ է լինելու։ Հետևողական եմ լինելու դեռ ամիսներ առաջ իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման գործընթացին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը«Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Ժողովուրդ». Կանչել են հարցաքննության«Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է ԱրցախիցԲայդենը Զելենսկուն խոստացել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի բռնակցումը» Սեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. Forbes Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում Պետք չէ գերագնահատել Ուկրաինայի զինուժի վերջին հաջողությունները. Politico Ադրբեջանն ու Թուրքիան մեզ հետ հաշտություն չեն կնքելու, որքան էլ մենք ուզենք. Արմեն Այվազյան Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների Ուկրաինան արգելված ամերիկյան զենք է կիրառում. ահազանգել են ԼուգանսկումԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների խնդիրներիԼյուքսեմբուրգը դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների սպանությունըԻրանը կշտամբել է Ադրբեջանին Թեհրանի թշնամիներին ապաստան տալու համարԻջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել Կրակոցներ և հետապնդում՝ Լոռիում․ Ford-ի վարորդը, նկատելով պարեկներին, դիմել է փախուստիՏեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցը Լիզ Թրասն իրեն մոլի սիոնիստ և Իսրայելի աջակից է անվանել Զելենսկին Բայդենի վարչակազմի «հաճախորդն» է. Fox News-ի լրագրողՄեսսին «Բարսելոնային» կմիանա 2023 թվականի հուլիսի 1-ինՌուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը Իրանը և Ադրբեջանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնելԻնչ իրավիճակ է սահմանինՄԻԽ-ում ներկայացվել է ՀՀ նախաձեռնած հայտարարությունը թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի իշխանությունների դեմ. Al ArabiyaՎիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 168․am ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց17 հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար Ի՞նչ են հակադրելու Մոսկվան և Մինսկը միջազգային գործընկերների ոչ բարեկամական քայլերին. Միշուստինը մեկնաբանել է Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով. Հուլուսի Աքար«Հիշեք էս մարդու և՛ դեմքը, և՛ անունը՝ Սիրանուշ Սահակյան»Ղազախստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆԿրեմլը հասկացնում է Փաշինյանին, որ փայլուն հասկանում է թե՛ այս նյութի բուն նպատակը, թե՛ ծրագրերըԶբոսաշրջիկն ամուսնացել է աֆրիկյան ցեղի ներկայացուցչի հետ (լուսանկարներ)Արարատ Միրզոյանը և Սամանթա Փաուերն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը Ե՞րբ կստորագրի Պուտինը նոր տարածաշրջանների մասին օրենքըԲարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու գործում. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ստացել է դաշինքին անդամակցելու Ուկրաինայի դիմումըԱդրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը զորավարժություններ են անցկացնումԻնչպես է պաշտոնը փոխել ՔՊ-ական համայնքապետերի կյանքը. «թավշյա» միլիոնատերերըԶինվորները հիմնականում ունեն ականապայթյունային-բեկորային և պայթյունային վնասվածքներ. Sputnik Արմենիա Պատրաստ կլինեմ ԱՀ պետնախարարի պաշտոնն ընդունել, եթե մեր մոտեցումները լայն աջակցություն ստանան. Ռուբեն Վարդանյան Ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. ՊՆԵրկրպագուները Քլոե Քարդաշյանի նկարում մի դետալ են նկատել և անհանգստացել նրա առողջության համար (լուսանկարներ)Բրիտանացին խեղդամահ է արել կնոջը 17-ամյա աղջկա հետ սիրավեպի պատճառով, սակայն կարողացել է խուսափել պատժիցՄասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի գույքի վրա կալանք է դրվել Հարսը վրեժ է լուծել սկեսուրից՝ հարսանիքին հագնելով սև զգեստ
Ամենադիտված