ԱՄՆ Սենատը կքվեարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
USAԱՄՆ Սենատը կքվեարկի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին, Twitter-ում հայտնել է Կոնգրեսի վերին պալատի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ սենատորները կքննարկեն երկու ուղղումներ այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունների վավերացման վերաբերյալ բանաձևում, որից հետո կկայանա բուն փաստաթղթի վերջնական քվեարկությունը։
C-Span-ի լրագրող Քրեյգ Կապլանը Twitter-ում գրել է, որ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը ԱՄՆ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպաններին հրավիրել է Կոնգրեսի վերին պալատի առաջիկա հանդիպմանը՝ որպես հանդիսատես։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 11-ին Սենատի վավերացմանն է ներկայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները։ Վավերացման ընթացակարգն իրականացնում է ուղղակիորեն պետության ղեկավարը, ինչին իր համաձայնությունն է տալիս Սենատը։