Ռուսաստանում Coca-Cola-ն իր անունը կփոխի Добрый Cola-ի
ԺամանցՌուսաստանում Coca-Cola-ն ռեբրենդավորվել է։ Այժմ այն կկոչվի «Добрый Cola»։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Անունը կփոխեն նաև Fanta-ն և Schweppes-ը: Fanta-ի փոխարեն կլինի «Добрый Orange», իսկ Schweppes-ը կվերածվի «Rich Tonic»-ի։ Sprite-ը մի որոշ ժամանակով ամբողջությամբ դուրս կգա արտադրությունից։
Ըմպելիքի շարքին կավելացվեն նաև նոր համեր՝ Dushes, Cherry, Lemonade, Mango և Sib Travy: Գինը, ամենայն հավանականությամբ, չի փոխվի։ Առաջին արտադրանքները նախատեսվում է թողարկել այս աշնանը։