Sprite-ն այլևս կանաչ շշերով չի արտադրվի
Sprite քաղցր գազավորված ըմպելիքը հրաժարվում է իր կանաչ պլաստիկ շշերից, որոնք օգտագործում է ավելի քան 60 տարի: Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից փաթեթավորումը կանաչից կփոխի անգույն պլաստիկի: Այս քայլն արվել է բնապահպանական պատասխանատվության բարձրացման շրջանակներում:
Sprite-ի ներկայիս կանաչ պլաստիկը պարունակում է կանաչ պոլիէթիլենային տերեֆտալատ (PET)՝ հավելում, որը չի կարող վերամշակվել նոր շշերի համար:
«Շշերից ներկը հեռացնելը բարելավում է վերամշակված նյութի որակը», - ասում է պլաստիկ խմբի գործադիր տնօրեն Ջուլիան Օչոան:
«Վերամշակելու դեպքում Sprite-ի թափանցիկ PET շշերը կարող են նորից օգտագործվել՝ խթանելով պլաստիկի շրջանաձև տնտեսությունը», - ասել ք նա:
Սպառողները կնկատեն նաև թարմացված պատկերանշանը և փաթեթավորման դիզայնը Sprite շշերի վրա, որոնք կոչված են՝ ապահովելու ավելի «գեղեցիկ տեսք ամբողջ աշխարհում», - ասել է ընկերությունը: Հայտնի կանաչ երանգը կշարունակի օգտագործվել Sprite պիտակների վրա: