Արցախի նկատմամբ ադրբեջանական նոր ռազմական ագրեսիային զուգահեռ ՀՀ իշխանություններին հարող տելեգրամյան ալիքները սկսել են նոր մեղավորներ փնտրել՝ ի դեմս ռուս խաղաղապահների։ Ի դեպ, նշենք, որ ադրբեջանական մամուլում եւս թիրախավորվում են խաղաղապահները։ Հարցի վրա ուշադրություն է հրավիրել Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Մինչ տղաները փորձում են պահել դիրքերը՝ նիկոլականներն ակտիվորեն մեղավորներ են փնտրում։ Ուղղակի մոլորվեցի. այս անգամ ո՞վ է մեղավոր՝ նախկինները, թե՞ ռուսները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է փորձագետը՝ նկատելով, որ «Երեւանի ղեկավարությունը հպարտանում է նրանով, որ օպերատիվ կերպով զորքերը դուրս են բերում Արցախից։ Իսկ գուցե արժե հետ չքաշվել, այլ ընդհակառակը, զինված ուժեր ուղարկել օգնության»:
«Թե՞ հույսն այն է, որ Մոսկվան կկռվի։ Տխրեցնեմ. Բացի Արցախի ՊԲ-ից ու ՀՀ զինված ուժերից, ոչ ոք չպետք է ապահովի անվտանգությունը»,- նշել է փորձագետը։