Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է․ Մարուքյան
BlogosphereՀատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:
Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:
Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին:
Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ:
Այլ տարբերակ չկա»։