Եթե ՌԴ-ն ու Բաքուն երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը՝ ԼՂ ՊԲ-ի հերթապահության կարիք չի լինի
Քաղաքական«Եթե ՌԴ-ի խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա». Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով, թե Ադրբեջանն անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով․
«Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։
Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում ԶՈՒ ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,-ասաց է վարչապետը։