«Ադրբեջանը պետք է հարգի Ալիևի ստորագրած պարտավորությունները»․ Փաշինյան
Video«Ադրբեջանը պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի նախագահի՝ Ալիևի, ստորագրած պարտավորությունները, պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովվող կարևորագույն ինստիտուտն է »․ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: