Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ են հետապնդում՝ վերացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Political«Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի առաջարկություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած պետք է ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու կառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Բայց կրկնում եմ, խոսքը այստեղ եռակողմ հայտարարության մեջ նոր ճանապարհի կառուցման մասին չէ։ Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ». Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով եռակողմ ֆորմատով պլան, որն իրենցից ենթադրում է Կոռնիձոր-Տեղ-Մ13 ճանապարհի կառուցումից հետո ռուս խաղաղապահների վերատեղաբաշխում։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն խուսափում է քննարկել վերը նշված հարցերը, ապա նշել է, որ դա աբսուրդ հայտարարություն է, քանի որ այդ հարցերը բարձրաձայնվել են հունիսի առցանց ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տտեղ-Մ12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային կարգ էր տեղի ունենում շինարարության կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պահի դրության Ադրբեջանի՝ սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստորագրված կառուցակարգերի վերացում»,-ասաց վարչապետը՝ հավելեով, որ Ադրբեջանը հիմա մի խնդիր ունի՝ վերացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ ամրագրված իրողություններից։