Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանում (լուսանկարներ)
ԼուսանկարներՉինաստանի ժողովրդական ազատագրական բանակը լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շրջակայքի վեց շրջաններից երեքում։ Այս մասին հայտնում է չինական CCTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Չինաստանի բանակի արեւելյան ռազմական շրջանը հայտարարել էր Թայվանի մերձակայքում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Զորավարժությունները սկսվել են երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ի երեկոյան։ Մասնավորապես, Թայվանի նեղուցում կփորձարկի ոչ միջուկային մարտագլխիկով և հեռահար կրակող հրթիռներ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան ժամանելուց հետո Չինաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր ԱՄՆ ներկայացուցչի այցը։ Նրանք ասել են, որ քաղաքական գործչի ժամանումը կղզի խախտում է միավորված Չինաստանի սկզբունքը, ինչպես նաև այն դրույթները, որոնք ամրագրված են չին-ամերիկյան կոմյունիկեներում։