ԼՂ-ում ռուս խաղաղապահները հայ զինվորականների հետ մոտեցել են շփման գծին. մանրամասներ
NKԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արձանագրված վերջին էսկալացիայից հետո ռուս խաղաղապահներն առաջացել և դիրքավորվել են շփման գծի երկայնքով:
Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Sputnik Արմենիայի» տելեգրամյան ալիքի տեղեկությանը:
Ըստ այդմ, ռուս խաղաղապահները հայ զինվորականների հետ տեղակայվել են շփման գծի հարակից մի քանի դիրքերում՝ տարածաշրջանում դեէսկալացիայի միջոցառումների շրջանակում: