Փաշինյանը, կարծես թե, հերթական անգամ զոհաբերում է Հայաստանի, Արցախի և հայության հիմնարար շահերը. քաղաքագետ
Блогосфера«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»: Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Գործադիրի նիստին հնչեցրած միտքը՝ քաղաքագետն ահազանգում է՝ դա հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը` ԼՂՀ ՊԲ կազմալուծում, ինչը որևէ պարագայում չպետք է թույլ տալ։
Այսօր կառավարության նիստին Ն. Փաշինյանը կարծես թե խոսում էր Արցախի, անվտանգության և այլնի մասին։ Չանդրադառնամ խոսքերի վիճելի հատվածներին, պարզապես մեջբերեմ մի միտք, որը անաստիճան վտանգավոր է թե' ՀՀ և թե' հատկապես Արցախի գոյության համար։ Ուրեմն սույն պարոնը ասում է.
«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:
Սա թերևս հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը` ԼՂՀ ՊԲ կազմալուծում և ՊԲ դերը խաղաղապահ կոնտինգետի վրա դնել։ Սա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բերելու է Արցախի ամբողջական հայաթափման...
Փաշինյանը կարծես թե հերթական անգամ զոհաբերում է Հայաստանի, Արցախի և հայության հիմնարար շահերը։
Հույս ունեմ, որ կխափանվի ցանկացած գործողություն, որն ուղղված է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ։
*Հույս ունեմ - նշանակում է, որ էստեղ անելիք ունեն բոլորը, այդ թվում և պետական ինստիտուտներից մնացած փշրանքները։