Կատուն արթնացրել է տիրոջը և օգնել նրան կանխել կողոպուտը
ԺամանցԱՄՆ-ում կատուն արթնացրել է տիրոջը, երբ գողերը փորձել են ներխուժել նրա տուն։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Միսիսիպիի բնակիչներից մեկը պատմել է, որ 2022 թվականի հուլիսի 25-ի գիշերը Բանդիթ անունով իր 9 ֆունտ կշռող կատուն սկսել է մլավել խոհանոցում, որից հետո նա արթնացել է։ Տղամարդը չի շտապել վեր կենալ անկողնուց, և ընտանի կենդանին ինքն է եկել նրա մոտ, սկսել վերմակը քաշել:
Ամերիկացին որոշել է ստուգել, թե ինչն է հանգեցրել կատվի նման պահվածքին, և դռան մոտ տեսել է երկու երիտասարդի՝ մեկը ատրճանակ ուներ, իսկ մյուսը փորձում էր դուռը բացել։
Կատվի տերը պատմել է, որ մինչ ինքը վերցրել է ատրճանակը և վերադարձել խոհանոց, պոտենցիալ կողոպտիչներն արդեն փախել են։ Դեպքից հետո տղամարդը ոստիկանություն չի դիմել։
«Դուք հաստատ լսել եք պահակ շների մասին։ Իսկ սա պահակ կատու է»,- սոցցանցի իր էջում գրել է ամերիկացին։