Նաոմի Քեմփբելի` Մոսկվայում գտնվող տունը 5 միլիարդ ռուբլով վաճառքի է հանվել (լուսանկարներ)
PhotosԱռանձնատունը, որը միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը կառուցել է Նաոմի Քեմփբելի համար, վաճառվում է Avito-ում 5 միլիարդ ռուբլով։ Այս մասին հայտնում է КП-ն։
Տիեզերանավ հիշեցնող ապակե և բետոնե առանձնատունը նախագծվել է բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի կողմից: Նախատեսվում էր, որ այդ տունը կդառնա միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հարսանեկան նվերը սիրելի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին։ Զույգը բաժանվել է 2013 թվականին, իսկ տունն ավարտվել է միայն 2016 թվականին, որից հետո անմիջապես հանվել է վաճառքի։ Տարբեր տարիներին էլիտար անշարժ գույքի գործակալություններն առաջարկում էին «նավ-տունը» գնել 6,5 միլիարդ ռուբլով, բայց ոչ ոք չցանկացավ գնել այն։
Avito-ում վերջերս արված հայտարարության մեջ նրանք տան համար 5 միլիարդ ռուբլի են պահանջում: Հայտնի է, որ առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 2,7 հազար քառակուսի մետր։ Տունը կառուցված է բլրի լանջին, ուստի հարկերը գտնվում են տարբեր մակարդակներում, օրինակ՝ վերին կետը՝ մեծ լոգասենյակով ննջասենյակը, 35 մետր բարձրության վրա է: