Հղիության յոթերորդ ամսում գտնվող Victoria's Secret-ի նախկին «հրեշտակը» լուսանկարվել է ամբողջովին մերկ
ԺամանցVictoria's Secret-ի նախկին հրեշտակ Ռոմի Սթրեյդը մերկ լուսանկարվել է հղիության յոթերորդ ամսում, հայտնում է Gazeta.ru-ն:
27-ամյա Ռոմի Սթրեյդն իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում հայտնվել է առանց հագուստի։ Հղի մոդելը նկարահանել է իրեն լոգարանի հայելու առջև՝ ձեռքերով փակելով կուրծքը։ «26 շաբաթական: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կլինենք չորս հոգով մեր ընտանիքում»,- մակագրել է նա՝ նշելով իր ամուսնուն՝ Լոուրենս վան Լևենին:
Մայիսին Ռոմի Սթրայդը հայտարարեց իր հղիության մասին։ Victoria's Secret-ի նախկին «հրեշտակի» և նրա ամուսնու՝ բիզնես խորհրդատու Լոուրենս վան Լևենի համար այս երեխան կլինի երկրորդը։ 2020 թվականի դեկտեմբերին զույգը դուստր ունեցավ՝ Մինթին։ Մոդելը երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի պատճառով։