Volkswagen Tоuareg-ը հայտնվել է Մասրիկ գետում․ փրկարարները դուրս են հանել մեքենան
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 4-ին, ժամը 19։26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել Volkswagen Tоuareg մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․ և 4 ուղևոր):