«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոս Անջելես Գելաքսի»
Սպորտ«Բարսելոնայի» 22-ամյա կիսապաշտպան Ռիկի Պուչը տեղափոխվեց ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնան» իրավունք կունենա հետագայում ցանկության դեպքում վերադարձնել ֆուտբոլիստին: Նրա հաջորդ տրանսֆերից կստանա գումարի 50 տոկոսը։
Իսպանիայի անցած առաջնությունում Ռիկի Պուչը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ։
Ռիկի Պուչը կատալոնական ակումբի համակարգում էր 2013 թվականից։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։